Բրիտանիայում մեկնարկել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան 90-րդ տարեդարձի տոմսերի վաճառքը
Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան 90-րդ տարեդարձի տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Telegraph-ին:
Տոնական միջոցառումները կանցկացվեն Վինձորյան դղյակում 2016թ-ի մայիսի 12-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Հավաքվածների առջև ելույթ կունենան երաժիշտներ, պարողներ, դերասաններ և արվեստի այլ գործիչներ: Նրանց ընդհանուր թիվը հասնում է 1 500-ի:
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամները կայցելեն բոլոր ցուցադրությունները, իսկ Եղիսաբեթ թագուհին ներկա կլինի տոնական միջոցառումներից վերջինին, որը ուղիղ եթերով կհեռարձակվի «ITV» հեռուստաընկերությամբ: Կազմակերպիչների խոսքով՝ նրանք ամեն ինչ արել են, որ միջոցառումներն անցնեն բարձր մակարդակով:
Առաջին երեք երեկոների տոմսերի արժեքը տատանվում է 55-ից 165 ֆունտի սահմաններում, իսկ եզրափակիչ ներկայացման տոմսերն արժեն 75-ից 195 ֆունտ: Ընդհանուր հաշվով վաճառքի է հանվել 25 000 տոմս:
Թագուհին 90 տարեկան կդառնա 2016թ-ի ապրիլի 21-ին: