Ինչո՞ւ էր Ադրբեջանը մերժել օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական օդանավին
«Ժամանակ»-ը գրում է. «Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել Է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։ «Ժամանակի» աղբյուրի փոխանցմամբ՝ այն ՀՀ Է բերել կարևոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված և վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն։ Մեր տեղեկություններով՝ սա եղել Է ռուսական օդանավի առաջին, բայց ոչ վերջին այցը Հայաստան»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։