Թուրքական «Բեշիքթաշը» պայմանավորվել է Օզբիլիսի տեղափոխության շուրջ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարիերան կարող է շարունակել թուրքական «Բեշիքթաշում»:
Beyaztv լրատվամիջոցի լրագրող Սինան Էնգինը հայտնել է, որ թուրքական ակումբը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Օզբիլիսի հետ: Գործարքի մանրամասները դեռևս չեն հրապարակվում:
«Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբ կտեղափոխվի նաև «Չելսիի» պաշտպան Պապի Ջիլոբոջին: