Բոլիվիայի ֆուտբոլիստը խաղի ժամանակ մահացել է կայծակի հարվածից
Բոլիվիայի ֆուտբոլիստներից մեկը խաղի ընթացքում մահացել է կայծակի հարվածից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Le Figaro-ին:
Կայծակը հարվածել է ուղիղ խաղադաշտում: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստներից մեկը տեղում մահացել է, իսկ 8 ֆուտբոլիստ մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ վերջերս, կայծակի հարվածից աշխարհի տարբեր անկյուներում հաճախակի է մահվան դեպքեր գրանցվում: