«Adidas»-ը բացել է աշխարհում առաջին վիրտուալ մարզադաշտը
«Adidas» ընկերությունը Փարիզում ներկայացրել է իր ֆուտուրիստական նախագիծը՝ վիրտուալ մարզադաշտը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Վիրտուալ մարզադաշտի բացման արարողությանը ներկա են եղել այնպիսի լեգենդար ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զինեդին Զիդանը, Խավին և Պեր Մերտեզակերը: Լեգենդար ֆուտբոլիստների կողքին ներկա են եղել նաև երիտասարդ ֆուտբոլիստներ Գերմանիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Դանիայից և Շվեդիայից:
«Ինձ դուր է գալիս, որ երիտասարդ ֆուտբոլիստները հնարավորություն ունեն ապրելու այն նույն զգացումները, որոնք ես եմ ապրել՝ խաղալով երկրպագուների բանակի աչքի առջև: Եվրոպայի առաջնության եզրափակչում խաղալն ինձ համար եզակի փորձ էր: Այդ բոլոր զգացումները ֆուտբոլիստները կարող են ունենալ Future Arena-ում: Ես հուսով եմ, որ նրանք կընդգրկվեն այս մթնոլորտում: Ո՞վ գիտի՝ ինչ հաջողությունների կարելի է հասնել՝ այսպիսի մարզադաշտի խաղից ոգեշչվելով»,- հայտնել է Զինեդին Զիդանը: