Քորթնի Քարդաշյանն ընտանիքի հետ նշել է իր ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, նշել է իր ծննդյան տարեդարձը: Քորթնին դարձել է 34 տարեկան: Նա իր ծննդյան տոնը նշել է բոուլինգ-ակումբներից մեկում, իր ընտանիքի և մտերիմ ընկերների հետ: Քիմ Քարդաշյանը մի քանի լուսանկար է տեղադրել համացանցում, որոնցից երևում է, որ Քիմն ու քույրերը լավ զվարճացել են: Քիմ Քարդաշյանը տոնական զգեստով չի եղել, այլ ջինսե տաբատ է հագել, սև վերնաշապիկ ու բաճկոն: