Մշակված միսն առաջացնում է քաղցկեղ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մշակված միսը, ինչպես օրինակ` երշիկը, նրբերշիկը, խոզապուխտը, իսկապես առաջացնում են քաղցկեղ: Այս մասին գրում է «BBC»-ն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի, եթե մարդը մեկ օրում ուտում է մշակված մսի 50 գրամ կամ, օրինակ, երշիկի երկու կտոր, դրանով մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղ ունենալու հավանականությունը 18%-ով:
Ըստ զեկույցի, կարմիր միսը ևս ունի քաղցկեղածին բաղադրիչներ, սակայն ավելի քիչ, քան մշակված միսը:
Զեկույցում շեշտվում է, որ միսը օգտակար է մարդու առողջության համար, սակայն չպետք է ուտել կամ առնվազն պետք է սահմանափակել մսի մշակված տարբերակներով սնվելը:
Մշակված միսն այն միսն է, որը մոդիֆիկացվում է, որպեսզի երկարաձգվի դրա պահպանման ժամկետները կամ լավացվի համը ծխեցնելու, ֆերմենտներ, աղ և կոնսերվանտներ ավելացնելու միջոցով:
Ըստ զեկույցի, շատ բարձր ջերմաստիջանում պատրաստված միսը, օրինակ` խորոված միսը, ևս կարող է պարունակել քաղցկեղածին տարրեր: