Սլովենիան և Խորվաթիան քվոտավորում են սահմանից օրական ներս թողնվող փախստականների քանակը
Անցած օրերի ընթացքում Սլովենիա են ժամանել ավելի քան 3 հազար անօրինական միգրանտներ: Նրանց հոսքը վերջին ժամանակներում խիստ աճել է, քանի որ Հունգարիայի իշխանությունները որոշել են խստացնել Խորվաթիայի հետ սահմանի նկատմամաբ վերահսկողությունը: Ժամանող փախստականներին գրանցում են ընդունող կետերում, որոնք ստեղծվել են ամբողջ սահմանի երկայնքով: Օրական գրանցվողների թիվը չի գերազանցում 1.5 հազար մարդը: Հենց այդքան է պատրաստ ընդունել Ավստրիան, որտեղ պետք է անցնեն փախստականները Գերմանիա մտնելու համար: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Սլովենիայից անմիջապես հետո քվոտաներ է մտցրել նաև Խորվաթիան: Խորվաթական ներքին գործերի նախարարության տվյալներով, երկրի տարածքով անցել են արդեն ավելի քան 185 հազար միգրանտներ: Այն բանից հետո, երբ Հունգարիան անցած շաբաթ փակեց իր սահմանը Խորվաթիայի հետ Սլովենիան անմիջապես զգաց միգրացիոն ճգնաժամի ծանրությունը: