Քաղցկեղի դեմ պայքարում մարդկանց կօգնեն փղերը
Փղերի ԴՆԹ-ները կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Պարզվում է՝ փղերի բջիբները կարող են մարդկանց օգտակար լինել: Դրանք կարող են հակադրվել քաղցկեղածին երևույթներին: Այսպիսի եզրակացության են հանգել Չիկագոյի համալսարանի գիտնականները:
Այն փղերը, ում մարմնի քաշը մոտ 5 տոննա է, իսկ կյանքի տևողությունը՝ 60 տարի, գրեթե չեն ունենում քաղցկեղներ:
Գիտնականներն այս հետազոտություններով զբաղվում են ավելի քան 50 տարի և պարզել են, որ հատուկ սպիտակուցների արտադրության շնորհիվ փղերի օրգանիզմները կարողանում են պայքարել վարակիչ բջիջների դեմ:Այս գործընթացը փղերի մոտ երկու անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան մարդկային օրգանիզմում: