Համացանցը բարձրացնում է երիտասարդների զարկերակային ճնշումը
Համացանցով շատ տարվելը երիտասարդների մոտ հանգեցնում է զարկերակային բարձր ճնշման: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Գիտնականների վերջին հետազոտություններին մասնակցել է 134 դեռահաս: Պարզվել է՝ այն մարդիկ, ովքեր շաբաթական 14 ժամից ավելի են անցկացնում համացանցում, ռիսկի են ենթարկում իրենց: Նրանց մոտ զարկերակային բարձր ճնշման առաջացման ռիսկը մեծ է:
Բացի բարձր ճնշումից, համացանցից կախված լինելը հանգեցնում է նաև ճարպակալման, անհանգիստ բնավորության և դեպրեսիայի առաջացման: Բացի դրանից, համացանցում յուրաքանչյուր մեկ ժամը մեկ քայլով հեռացնում է Ձեզ ընտանիքից և ընկերներից:
Գիտնականները հորդորում են օրական 2 ժամից առավել չօգտվել համացանցից: