Օբաման Ռուսաստանի գործողությունները Սիրիայում թուլություն է համարում
Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում Մոսկվայի թուլությունն են փաստում: ՌԴ-ի գործողություններին այսպիսի գնահատական է տվել CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Տարածաշրջանում Սիրիան Ռուսաստանի միակ համախոհն էր: Եվ այսօր Դամասկոսի օգնությանը սպասելու և այնտեղի ռուսական զորքերի մասին մտածելու փոխարեն Պուտինը իր սեփական զինվորներին է ուղարկում այնտեղ»,- հայտնել է Օբաման:
Նրա խոսքերով՝ առաջնորդ լինելու մասին իր և Պուտինի պատկերացումները շատ տարբեր են: