Նոր սարքը հաճախորդների փոխարեն հագուստ կընտրի՝ ըստ տրամադրության
Հագուստի Uniqlo խանութը ստեղծել է մի սարք, որը, հետազոտելով հաճախորդների գլխուղեղը, առաջարկում է համապատասխան հագուստ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CNET-ին:
Այդ սարքը ստացել է UMood անունը: Հաճախորդը նստում է մեծ էկրանի դիմաց և նրա գլխուղեղին միացվում է սարքը: Էկրանին հայտնվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, իսկ այդ ընթացքում սարքը ֆիքսում է ուղեղի ալիքները: Հաճախորդների արձագանքի անալիզների հիման վրա համակարգիչն ընտրում է համապատասխան շապիկը:
Սարքը ֆիքսում է՝ ինչպիսի տրամադրություն ունի հաճախորդը: