Օբաման Ուկրաինայի նախկին նախագահին «Պուտինի կոռումպացված տիկնիկ» է անվանել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվանել է «Պուտինի կոռումպացված տիկնիկ»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով CBS-ին:
«Երբ ես ստանձնեցի ԱՄՆ նախագահի պաշտոնը, Ուկրաինան ղեկավարում էր կոռումպացված մի նախագահ, ով Պուտինի տիկնիկն էր»,- հայտնել է Օբաման:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը CBS-ին տված հարցազրույցում նշել է, որ «հստակորեն» գիտի Ուկրաինայի նախկին նախագահի տապալման գործում ԱՄՆ-ի դերի մասին: