Մեքսիկայում բացվել է Հարրի Փոթերի՝ աշխարհի ամենամեծ թանգարանը
Մեքսիկայում բացվել է Հարրի Փոթերի թանգարանը, որն ամենաշատ ցուցանմուշներն ունի աշխարհում: Այս մասին հայտնում է Ren.tv-ն:
Թանգարանում ռեկորդային քանակությամբ՝ շուրջ 400 000 ֆիգուրներ են ցուցադրված՝ կախարդական գլխարկներ, գծավոր շարֆեր, այսինքն՝ այն ամենը, ինչը կհիշեցնի աշխարհահռչակ գործի հերոսներին:
Այդ ահռելի մեծության հավաքածուն 15 տարիների ընթացքում կազմել է մի մարդ՝ գուցե ֆիլմի ամենանվիրական երկրպագուն՝ Ջոան Ռոուլինգը: Նա իր սեփական տունը դարձրեց թանգարան: