Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն ամենևին էլ չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է: Այս մասին գրում է Trend.az-ը՝ հղում տալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտանի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կատարած հայտարարությանը:
«Կարծում եմ, որ կողմերը պետք է գտնեն այդ խնդրի լուծումը», - ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ 1994թ. հայկական և ադրբեջանական ուժերի միջև հաստատվել է զինադադար: