Հայաստանին հարկավոր է թուլացած, մասնատված ու խնդիրների մեջ թաղված Թուրքիա
Մեզ՝ Հայաստանին, հարկավոր է թուլացած, մասնատված ու խնդիրների մեջ թաղված Թուրքիա: Սակայն դրան մենք պետք է ևս մեր նպաստը բերենք, չպետք է ձեռքներս ծալած նստենք: Յուրաքանչյուր Հայ դրսում, թե ներսում պետք է իր պարտքը համարի Թուրքիայի դիրքերը թուլացնող գործողություններ կատարելը: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայ, այլևս հույս չեմ դնում ՀՀ ԱԳ-ի և ՀՀ Սփյուռքի նախարարությունների վրա: Այս երկու կառույցները ավելի շատ խանգարում են Հային, քան օգնում:
Դրա վառ ապացույցն է այսօրվա Թուրքիայում կատարվող իրադարձություններից այդ նախարարություններից անտեղյակ լինելը կամ իրենց այդպես ցույց տալը: Ողջ աշխարհը սևեռվել է Թուրքիայի -Սիրիա-Ռուսաստան արդեն նաև Իրան խնդրի վրա, բայց մենք քաշվել ենք մի անկյուն ու կլորացրած աչքերով հետևում դեպքերի զարգացմանը:
Այն ինչ այս օրերին ,պետք Հայաստանը հանդես գար հայտարարություններով, փաստերով, որ Թուրքիայի հարավ-արևելյան և արևելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները իրականացվում են Հայաստանի պատմական հողերի վրա, որ այլոք են կռիվ անում մեր հողերի համար: Սա ի՞նչ է, մեր համապատասխան պաշտոնյաների անճարակութու՞ն, գիտելիքի բացակայութու՞ն թե դավաճանական լռություն:
Կիլիկիա Հայաստան. ֆեյսբուք: