Կիևում նոր անկարգություններ են սպասվում
«Աջ սեկտոր» արմատական կուսակցությունը հոկտեմբերի 14-ին Կիևում երթ կկազմակերպի, ինչը Ուկրաինայի իրավապահ մարմինների համար մտահոգության առիթ է դարձել: Իրավապահ մարմինները կուժեղացնեն վերահսողությունայ այդ ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Անվտանգության միջոցառումների ուժեղացումը կապված է անցյալ տարվա դեպքերի հետ. Ռադայի առաջ ցույցերի, օգոստոսի 31-ի դեպքերի, որ ժամանակ 4 ազգայնական է զոհվել:
«Ինչ ֆորմատով տեղի կունենա երթը, դեռ պարզ չէ, բայց որ «Աջ սեկտոր»-ը մասնակցություն կունենա այդ ամենին, հաստատ է»,-ասել է Սկորոպադսկին:
Ոստիկանությունը վստահ է, որ այդ օրն անկարգություներ են լինելու Կիևում: