Ֆրանսիան 2-րդ անգամ ավիահարվածներ է հասցրել «ԻՊ»-ի օբյեկտների վրա
Ֆրանսիան արդեն 2-րդ անգամն է, ինչ ավիահարվածներ է իրականացնում Սիրայում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Agence France-Presse գործակալությանն ու Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվա Լե Դրիանայի կատարած հայտարարությանը:
Առաջին ավիահարվածները Ֆրանսիան կատարել էր սեպտեմբեր ամսին:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է ավելացնել ավիահարվածների քանակը, որպեսզի հնարավորինս շուտ ոչնչացվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը: