Սաակաշվիլին կարող է կանգնել Հաագայի դատարանի առջև. նրան սպառնում է 30 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազը որոշում է կայացրել քննել 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Коммерсантъ»-ին:
Նյութերի ուսումնասիրության արդյունքում, որոնք ներկայացվել են ռուսական կողմից, որոշվել է, որ հակամարտության ընթացքում մի շարք ռազմական հանցագործություններ են տեղի ունեցել, որի գլխավոր մեղավորը կարող է լինել Օդեսայի ներկայիս ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին։
Որոշում կայացնելու համար հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի փաստաթղթերը, որոնք կներկայացնի դատախազը, ինչպես նաև այլ փաստաթղթեր ևս:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ, Վրաստանից Էլենե Թևդորաձեն ընդգծել է, որ նյութերում առկա տվյալները հնարավորություն կտան Սաակաշվիլիին պատասխանատվության ենթարկել, որի դեպքում նրան կարող են դատապարտել 30 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի իշխանությունները պատրատ են Սաակաշվիլիին զրկել Վրաստանի քաղաքացիությունից: