Հյուսիսային Կորեայի ղեկավարն իր փոքր քրոջն ազատել է աշխատանքից
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինն իր փոքր քրոջը հեռացրել է Ազգային անվտանգության ծառայությունից կապված աշխատանքի ոչ պատշաճ կատարելու հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Telegraph-ին:
Նրա քույրն Ազգային անվտանգության ծառայությունում սկսել էր աշխատել դեռ 2013 թվականից սկսած: Պարբերականը նշում է, որ Կիմ Ե Չժոնը պատասխանատու էր Կիմ Չեն Ինի ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ ամբողջ Ազգային անվտանգության համար:
Մի շարք հանդիպումների ժամանակ նրա քույրը չի կարողացել պատշաճ կերպով համակարգել և ապահովել Կիմ Չեն Ինի անվտանգությունը, ինչն էլ հարուցել է եղբոր զայրույթը:
Կիմ Ե Չժոն, ինչպես իր եղբայրը, կրթություն են ստացել Շվեյցարիայում: Ղեկավարի քույրը նաև պատասխանատու է եղբոր սանրվածքի համար: