Մեսսին կարող է հայտնվել բանտում
Ֆուտբոլի համաշխարհային աստղ Լեոնել Մեսսին լուրջ խնդիրներ ունի: Իսպանիայի դատարանը, շատ հավանական է, նրան 22 ամսով կազատազրկի՝ հարկերը չվճարելու համար: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
Խոսքը վերաբերում է ավելի քան 4 միլիոն եվրոյին: Այս գործի մանրամասները դեռևս հայտնի չեն:
Ի դեպ, այս տարի Մեսսին դարձավ աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը: Նրա կարողությունը գնահատվում է մոտ 220 միլիոն եվրո: Ռոնալդուն դեռևս զիջում է նրան՝ ունենալով 133 միլիոն: