ՆԱՏՕ-ն զորքեր կուղարկի Թուրքիա
ՆԱՏO-ն պատրաստ է զորք ուղարկել Թուրքիա, որպեսզի անհրրաժեշտ ժամանակ կարողանան պաշտպանվել հարավային սպառնալիքից: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Յենս Ստոլտենբերգը:
«Դաշինքը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում զորքերի վերատեղակայմանը»,- ասել է նա:
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն անընդհատ հետևում է Սիրիայի իրավիճակին և քննարկում այն Թուրքիայի հետ:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին: