Հայաստանի ազգային հավաքականն մարզում է անցկացրել «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում
Նիցա ժամանած ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆրանսիացիների դեմ ընկերական հանդիպման նախախաղային մարզում է անցկացրել «Ալյանս Ռիվյերա» ստադիոնում: Հավաքական հրավիրված բոլոր՝ 22 ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ ՀՖՖ-ի կայքից:
Ֆուտբոլիստներն աշխատել են գնդակով եւ կատարել խաղային տարբեր վարժություններ, իսկ մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով:
Ֆրանսիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին «Ալյանս Ռիվյերայում» եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: