Նոր խմորումներ՝ քաղաքական հարթակում. Մերկելը կրկին դեմ է արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը
Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ ինքը դեմ է Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
«Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը, և ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին»,-ասել է նա:
Միաժամանկ կանցլերն ընդգծել է, որ իր կարծիքով, միգրացիոն ճգնաժամը կանխելու նպատակով Եվրոպան պետք է շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ, քանի որ կողմերը «պետք են միմյանց»:
Ավելի վաղ, Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանին չի ընդունի բոլոր միգրանտներին: