Թուրքիան ցանկանում է քրդաթափել հարավ-արևելյան քրդաբնակ բնակավայրերը
Թուրքիան քրդերի դեմ իրագործում է պլան Բ-ն: Թուրքական բանակը հրթիռակոծում է հարավ-արևելյան քրդաբնակ բնակավայրերը՝ ստիպելով խաղաղ բնակչությանը լքել բնակավայրերը և դառնալ փախստական:
Թուրքիան ցանկանում է քրդաթափել այդ շրջանները: Իսկ ահա արևելյան շրջաններում քրդերին ազատում են զբաղեցրած պաշտոններից՝ փոխարենը նշանակելով ազգությամբ թուրք կամ ազերի:
Կարծում եմ, որ Ռուսաստանը լավ պահի ,,օգնության,, հասավ քրդերին՝ թուրքերի համար բացելով նոր ճակատ: Այժմ թուրքական բանակը իր բանակային կորպուսներում լուրջ փոփոխություններ է մտցնում: Տեսնենք այս վերադասվորումներից հետո ինչ կստացվի:
Կիլիկիա Հայաստան, Ֆեյսբուք։