Համլետը վաղուց հայկական անուն է, մեզ մի՛ զարմացրեք. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում պատմում է Հայաստանում Նորին Գերազանցություն Մեծ Բրիտանիայի Թագուհու դեսպան Ջուդիթ Ֆարնվրթի առանձնատանը տեղի ունեցած ընդունելության մասին.«Հայաստանում Նորին Գերազանցություն Մեծ Բրիտանիայի Թագուհու դեսպան Ջուդիթ Ֆարնվրթի առանձնատանն ենք՝ ընդունելությանը, որը նվիրված էր Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակի առթիվ բրիտանական «Գլոբ» թատրոնի համաշխարհային հյուրախաղերին, Արթուր Ղուկասյանի հետ քննարկում էինք Հայֆեստը՝ որպես կարևոր թատերական երևույթ։
Հ.Գ.«Գլոբ»- ի դերասաններին ասում եմ՝ Համլետը վաղուց հայկական անուն է։ Մեզ մի զարմացրեք։ Համենայդեպս ես ոչ դանիացու, ոչ էլ անգլիացու՝ Համլետ անունով չեմ հանդիպել։