Բժիշկները բացահայտել են արագ հղիանալու գաղտնիքը
Ամսվա ընթացքում կանոնավոր կերպով սիրով զբաղվելը փոխում է կանանց իմունային համակարգը՝ օրգանիզմն ապագա երեխայի համար դարձնելով ավելի հյուրընկալ: Այս մասին գրում է Լetidor.ru-ն:
«Անկախ ցիկլի ժամանակահատվածից, կանոնավոր սեռական հարաբերություն ունենալը հղիանալու հավանականությունը մեծացնում է»,-ասել է ուսումնասիրության հեղինակ բժիշկ Տիրնի Լորենցը:
Բժիշկներն ուսումնասիրություն են կատարել 30 կանանց շրջանում, որոնցից 15-ն ակտիվ սեռական կյանքով են ապրել, իսկ մյուս 15-ը՝ ընդհանրապես սիրով չի զբաղվել:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր կանոնավոր սեռական կյանք են ունեցել, ավելի շուտ են հղիանում: