Մերկելին հիջաբով ցուցադրած հեռուստաալիքը սկանդալի կենտրոնում է հայտնվել (տեսանյութ)
Գերմանական ARD հեռուստաալիքը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Հեռուստաալիքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ցուցադրել է հիջաբով: Այդ բանից հետո նրանց մեղադրել են իսլամաֆոբիայի մեջ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ֆոտոկոլաժը, որտեղ Մերկելը հիջաբով կանգնած է մինարեթների դիմաց, ցուցադրվել է «Репортаж из Берлина» հաղորդման ժամանակ: Հաղորդումը նվիրված է եղել փախստականների քվոտան ստանալուն:
Տեսանյութը՝ ստորև.