Օլանդը Պուտինին առաջարկել է Սիրիայի ընդդիմադիրների հետ բանակցություններ վարել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի հետ կապված հարցերի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ավելի վաղ, Պուտինը հայտարարել է, որ Օլանդը առաջարկել է «Ազատ սիրիական բանակ»-ն ու կառավարական ուժերը միավորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Երկրի ընդդիմադիրները հայտնել էին, որ Ասադի հետ միավորվելը անտրամաբանական կլինի: