Զինադադարը դեռ պատերազմի ավարտ չի նշանակում. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասի հրադադարի ռեժիմի այժմյան պահպանումը դեռ պատերազմի վերջ չի նշանակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «112 Украина»-ին:
«Ավարտվում է հոկտեմբերի առաջին շաբաթը: Սահմանում իսկապես լռության ռեժիմ է, սակայն դա դեռ խաղաղություն, պատերազմի ավարտ չի նշանակում: Պատերազմի վերջը կլինի, երբ վերադարձվի անգամ վերջին հողակտորը: Սա իսկական զինադադադար է»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ ԼԺՀ և ԴԺՀ ընտրությունների չեղյալ հայտարարելը կհանգեցնի Ուկրաինայի՝ Դոնբասը վերդարձնելուն: