ԱՄՆ կպահպանի Ղրիմի հանդեպ սանկցիաները, քանի դեռ այն չի վերադարձվել Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական գործերով օգնական Վիկտորիա Նուլանդը, ելույթ ունենալով Մարշալի ֆոնդին, հայտնել է, որ Վաշինգթոնը կպահպանի Ղրիմի հանդեպ սանկցիաները, քանի դեռ այն չի վերադարձվել Ուկրաինային: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
«Ղրիմի հանդեպ սանկցիաները կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այն մնում է օկուպացված»,-հայտարարել է Նուլանդը: