ԱՄՀ կանխատեսում է, որ Ռուսաստանի տնտեսությունը կշարունակի վատթարանալ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի նոր զեկույցում 2015-2016թթ. ռուսական տնտեսության զարգացման միտումները դեպի վատթարացում են գնում:
Եթե զեկույցի հուլիսյան տարբերակում Ռուսաստանի ԱԱՀ նվազել էր 3,4%-ով, ապա նոր զեկույցում կանխատեսվում է, որ ռուսական ԱԱՀ կկրճատվի 3,8%-ով, իսկ 2016-ին ևս 0,6%-ով:
Ըստ զեկույցը պատրաստած մասնագետների դա պայմանավորված է նավթի գների անկմամբ, միջազգային հանրության կողմից սանկցիաների կիրառմամբ, ինչպես նաև «կառուցվածքային թուլությամբ»: