Նոր iPhone-ների վարդագույն տարբերակը սպառվել է մի քանի ժամվա ընթացքում
ԱՄՆ-ում Apple-ի ինտերնետային խանութում iPhone 6S և iPhone 6S Plus նոր մոդելների նախնական պատվերի մեկնարկից մի քանի ժամ անց արդեն հնարավոր չի եղել գնել հեռախոսի վարդագույն (Rose Gold) տարբերակը: Այս մասին գրում է. Gazeta.ru-ն՝ հղում անելով MacRumors-ին:
Պարբերականը նշում է, որ նոր մոդելը չափազանց պահանջված է դարձել:
Apple-ի երկրպագուներին մի քանի ժամ է հարկավոր եղել, որպեսզի դրանք վաճառվեն:
Այս պահին պաշտոնական ինտերնետ-խանութում նշվում է, որ նոր մոդելները հնարավոր կլինի պատվիրել 2-3 շաբաթից: