Վարդագույն դելֆին՝ Լուիզիանայում
Լուիզիանայում դելֆինի բացառիկ տեսակ է նկատվել: Այն վարդագույն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Newsweek-ին:
Calcasieu Charter Service ընկերության աշխատակից Էրիկ Ռուն արդեն մի քանի անգամ է՝ նկատում է դելֆինին:
Հազվագյուտ վարդագույն դելֆին, որն ըստ բնապահպանների՝ առաջին դելֆին-ալբինոսն է, որը գտնվում է Կալկասյու գետում՝ Լուիզիանա նահանգի հարավ-արևմուտքում:
Գիտնականների հավաստիացմամբ՝ դելֆին-ալբինոսի առաջացումը պայմանավորված է գենետիկական դասավորվածությամբ, այլ ոչ թե վատ էկոլոգիայով:
Նրա խոսքով՝ իր կոլեգաներից շատերն են ցանկություն հայտնել տեսնել դելֆինին՝ նավային զբոսանքի ժամանակ: