Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր...

Օմբուդսմենի եզրակացությունը՝ Սահմանադրության նախագծի մարդու իրավունքների բաժնի վերաբերյալ

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաև ՀՀ Կառավարություն:

Ստորև ներկայացնում ենք Նախագծի 2-րդ («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններ») և 3-րդ («Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները») գլուխների վերաբերյալ դիտարկումները:

Դրական փոփոխություններ
· Անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց անօրինական գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցում (Նախագծի հոդված 60): Նման սահմանադրական երաշխիքը նախ կնպաստի պետական մարմինների աշխատակիցների հաշվետվողականության բարձրացնմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

· Հանցանքի կատարման համար պատիժ կրած անձն իրավունք կունենա ստանալ փոխհատուցում, եթե ապացուցվի, որ վերջինիս գործի մեջ թույլ է տրվել դատական սխալ, իսկ այդ փաստը ժամանակին չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից (Նախագծի հոդված 69): Սա անձի իրավունքների ոտնահարման դեպքում փոխհատուցում ստանալու կարևոր երաշխիք է, ինչն անհրաժեշտ է խախտված իրավունքները վերականգնելու համար:

· Մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (Նախագծի հոդված 66): Նշված դրույթը կաևոր երաշխիք է քրեադատավարական գործընթացքում և թույլ է տալիս պաշտպանվել ու ապացուցել անձի անմեղությունը, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին:

· Փոփոխության արդյունքում սահմանադրորեն կամրագրվի, որ վարչական մարմինները պետք է քաղաքացիների գործերը քննեն անաչառորեն, ողջամիտ ժամկետում, որի շրջանակներում անձն իրավունք կունենա ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին: Ավելին, սահմանադրությամբ կամրագրվի, որ այդ մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հիմնավորել իրենց ընդունած ակտերը, ինչպես նաև մինչև անձի համար միջամտող որոշումն ընդունելը թույլ տալ վերջինիս արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը հարցի կապակցութամբ (Նախագծի հոդված 49):

· Յուրաքանչյուր ոք սահմանադրորեն իրավունք ձեռք կբերի ծանոթանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը, այդ թվում` տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, իհարկե, եթե դա չի հակասում հանրային շահերին (Նախագծի հոդված 50): Նշվածը կարևոր երաշխիք կհանդիսանա թափանցիկ կառավարման և ժողովրդավարության ամրապնդման համար:

· Սահմանադրորեն կամրագրվի, որ սահմանափակումներ նախատեսող օրենքները լինեն որոշակի, այսինքն՝ կանխատեսելի, պարզ շարադրված, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կանխատեսել իր գործողությունների հետևանքները (Նախագծի հոդված 79):

· Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բացի ՀՀ քաղաքացիներից, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կկարողանան ընտրել և ընտրվել, ինչպես նաև մասնակցել տեղական հանրաքվեներին մի շարք պայմանների բավարարման դեպքում (Նախագծի հոդված 47): Կարևոր է նման ժողովրդավար սկզբունքի ամրագրումը հենց Սահմանադրությամբ:

· Կընդլայնվի ընտրելու և ընտրվելու իրավունքը, ինչը թույլ կտա ավելի շատ թվով անձանց մասնակցել պետության կառավարմանն ու որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, ի տարբերություն գործող Սահմանադրության, կվերացվի ազատազրկված և պատիժը կրող քաղաքացիների համար ընտրելու և ընտրվելու, հանրաքվեներին մասնակցելու իրավունքի բացարձակ արգելքը: Արդյունքում, նշված արգելքը կտարածվի միայն անգործունակ, ինչպես նաև, դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա (Նախագծի հոդված 47):

· Նախագծում առաջարկվում է երեխայի վերաբերյալ որոշումները կայացնելիս հաշվի առնել նրա կարծիքը` ելնելով վերջինիս տարիքից և հասունության աստիճանից: Առաջարկի ընդունման դեպքում ավելի կամրապնդվեն երեխայի՝ լավագույն շահերից բխող որոշումների կայացումն ու խրախուսումը, ինչը նաև համահունչ է միջազգային չափանիշներին:
· Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների՝ պետությունից աջակցություն ստանալու իրավունքը, ինչպես նաև երեխայի` իր ծնողների հետ անմիջական շփվելու և կապ պահպանելու իրավունքը կամրագրվի Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 36):
· Երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքերում երեխայի աշխատող և՛ հայրը, և՛ մայրը կունենան արձակուրդի իրավունք: Այսինքն, տվյալ արձակուրդից հավասարապես կկարողանան օգտվել երկու ծնողներն էլ, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին և կնպաստի կանանց և տղամարդկանց միջև երեխայի դաստիարակության և խնամքի հարցում հավասարության ամրապնդմանը (Նախագծի հոդված 55):

· Կարգելվի մարդու մարմինը, դրա մասերը շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը (Նախագծի հոդված 24): Նշված դրույթը կպաշտպանի անձին անօրինական ֆիզիկական և բժշկական միջամտությունից և, բացի այդ, կհամապատասխանի միջազգային ստանդարներին:

· Անձի իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների մեկնաբանման ժամանակ հաշվի կառնվի Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (Նախագծի հոդված 81): Սա կնպաստի, որ ՀՀ-ում մարդու իրավունքների զարգացման ու առավել արդյունավետ պաշտպանության համար պետությունը, բացի կոնվենցիաներում գրված նորմերից, կառաջնորդվի նաև այլ նորմերով, որոնք պարբերաբար զարգանում ու կատարելագործվում են միջազգային կառույցների կողմից:

· Հանրային ծառայողների անաչառ և քաղաքականապես չեզոք լինելու և ժողովրդին ծառայելու սկզբունքները կամրագրվեն Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 48), ինչը կնպաստի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գործունեության արդյունավետության ու անկողմնակալության բարձրացմանը:

· Դատավորներին, դատախազներին և քննիչներին չի թույլատրվի անդամակցել որևէ կուսակցությանը (Նախագծի հոդված 45), ինչը կարևոր սահմանադրական երաշխիք կդառնա վերջիններիս մասնագիտական պարտականությունների կատարարման ժամանակ անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար:

· Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանա միջամտել անձի կարծիքի ձևավորմանը, այսինքն` անձը կկարողանա ցանկացած միջոցով ազատ տեղեկատվություն փնտրել (Նախագծի հոդված 41): Նշված փոփոխությունը կարևոր երաշխիք է տեղեկատվության ազատության, ինչպես նաև լրագրողների գործունեության պաշտպանության ոլորտում:

· Փոփոխության արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կկարողնան դիմել ոչ միայն պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլև այլ կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների խախտման դեպքում (Նախագծի հոդված 51): Սա նշանակում է, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, Պաշտպանը կկարողանա պաշտպանել քաղաքացիներին նաև հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից, որոնք որևէ կերպ կոտնահարեն անձանց իրավունքները:

· Նախագծով առաջարկվում է ամրագրել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ ունենալու դրույթը (Նախագծի հոդված 28), որը կլինի իրավահավասարության սահմանադրական երաշխիք և կարևոր տեսլական հասարակության զարգացման, կանանց դերի բարձրացման համար:

· Կուսակցություններն իրենց գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի հրապարակել իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին որոշակի տեղեկություններ, իսկ եթե կուսակցությունը քարոզի սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն կիրառի սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել կամ կասեցնել տվյալ կուսակցության գործունեությունը (Նախագծի հոդված 45):

Մտահոգիչ փոփոխություններ

· Նախագծում ուղղակիորեն չի ներառվել գործող Սահմանադրության 16-րդ հոդվածով նախատեսված խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքը, ինչպես նաև այն դրույթը, ըստ որի՝ մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նշվածից հստակ չէ, թե արդյոք անձնական ազատության, ինչպես նաև ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը սահմանող Նախագծի այլ հոդվածները լրացնում են այս բացը և ապահովում են սահմանադրական երաշխիքներ անհիմն խուզարկությունից պաշտպանվելու համար:

· Չնայած նրան, որ Նախագծով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձն ամրագրվում է օրենքով, այնուամենայնիվ, ուղղակիորեն սահմանված չէ յուրաքանչյուր անձի՝ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը: Հաշվի առնելով անձանց համար նման երաշխիքի կարևորությունը՝ առաջարկում ենք Նախագծում հստակորեն սահմանել նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը` դրանով սահմանելով լրացուցիչ սահմանադրական երաշխիք աշխատանքային հարաբերությունների ոլորտում (Նախագծի հոդված 84):

· Յուրաքանչյուր կարիքավոր անձի արժանապատիվ գոյության իրավունքը ամրագրող դրույթում «գոյություն» բառն ավելի նպատակահարմար է փոխարինել «կենսամակարդակ» բառով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է անձի նվազագույն կարիքները բավարարելու իրավունքը սահմանվելու օրենքով, այլ ոչ թե, որպես հիմնարար իրավունք, երաշխավորվելու Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 84):

· Նախագծում հստակ ամրագրված չէ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածի այն ձևակերպումը, որ յուրաքանչյուր անձ ունի իր իրավունքների և ազատությունների՝ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ինչը մարդու իրավունքների դատական պաշտպանության այլընտրանքային եղանակ է: Չնայած Նախագծով սահմանվում է պատշաճ վարչարարության իրավունքը, սակայն պարզ չէ, թե արդյոք այն լիովին ապահովում է անձի՝ պետական մարմնի առջև պաշտպանության իրավունքը (Նախագծի հոդված 49):

· Նախատեսվում է, որ անձի իրավունքի սահմանափակման դեպքում պետության կողմից սահմանափակման համար ընտրված միջոցը և նպատակը պետք է համաչափ լինեն այդ սահմանափակվող իրավունքի նշանակությանը (Նախագծի հոդված 78): Այս դրույթի ձևակերպումը հստակ չէ և կարծես ենթադրում է, որ որոշակի դասակարգում պետք է լինի հիմնական իրավունքների մեջ` կախված իրենց նշանակությունից: Այս մոտեցումն ընդունելի չէ մարդու իրավունքների հավասարության և փոխկապակցվածության տեսանկյունից:

· Փոփոխության արդյունքում ցանկացած մարդ կկարողանա ծանոթանալ այն բոլոր տեղեկություններին, որոնք իր մասին հավաքագրվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում (Նախագծի հոդված 33): Սակայն, այդ իրավունքը չպետք է սահմանափակվի միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներով, քանի որ բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող մի շարք մասնավոր ընկերություններ, օրինակ` բջջային կապի ծառայություններ մատուցող, նույնպես անձի վերաբերյալ տվյալներ են հավաքում:

· Սահմանադրության նախագծից դուրս են մնացել ընտանիքի պաշտպանությունը, մայրության և մանկության հովանավորումը, գիտության և մշակույթի զարգացման նպաստումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը, տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը՝ որպես պետության հիմնական նպատակներ, որոնք չափազանց կարևոր են սոցիալական պետությունում (Նախագծի հոդված 86):

· Ըստ Նախագծի՝ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն` կալանավորներին ընտրելու իրավունքից բացարձակ զրկումը, անկախ նրանց հանցանքի բնույթից կամ ծանրությունից, խախտում է նրանց իրավունքները: Այսինքն, ընտրվելու իրավունքից նման ընդհանուր և ամբողջական զրկումը ազատ ընտրությունների սահմանափակում է, և, հետևաբար, նշյալ սահմանափակումները նախատեսելիս պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով (Նախագծի 47-րդ հոդված):

· Նախագծում ամրագրված է, որ ցանկացած անձ, ով օրինակական հիմքով գտնվում է ՀՀ տարածքում, իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից (Նախագծի հոդված 39): Սակայն, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք, այսինքն` երկրից մեկնելու համար սահմանված չէ այնտեղ օրինական գտնվելու պահանջ:

· Նախագծով երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը:

· Ազգային և էթնիկական ինքնության իրավունքի պաշտպանության, ինչպես նաև իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը առաջարկվում է կարգավորել օրենքով (Նախագծի հոդված 54): Նման ձևակերպումից պարզ չէ, թե արդյոք այս իրավունքի պաշտպանությունը պետք է անձանց նախաձեռնությամբ իրականացվի, թե պետությունն ինքը պարտավոր է ակտիվ քայլեր ձենարկել այս իրավունքներն ապահովելու համար:

դիտվել է 308 անգամ
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan