«ԻՊ»-ը մահապատժի է դատապարտել Էրդողանին
«Իսլամական պետություն» («ԻՊ») իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը մահապատժի է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Սոցիալական ցանցերում «ԻՊ»-ին պատկանող հաշիվներից ակտիվորեն տարածվում է 13 կետից կազմված ֆաթվան (կրոնա-իրավական որոշում իսլամում)՝ մակագրված կառույցի աստվածաբաններից մեկի՝ շայիխ Աբու Խաբաբ ալ Իրաքիի կողմից, որում Թուրքիայի նախագահը բնորոշվում է որպես «ուխտադրուժ, ով թափում է մուսուլմանների արյունը և վաճառվել է քրիստոնյաներին ալաուիներին ու հրեաներին», հետևաբար, ինչպես և նշվում է փաստաթղթում՝ «Էրդողանը մեղանչելու է, նրա մահապատիժն անխուսափելի է»:
Ի դեպ, սա «ԻՊ»-ի կողմից Թուրքիայի նախագահին ուղղված եզակի սպառնալիք չէ ավելի վաղ՝ անցյալ 3 ամիսերի ընթացքում, նման սպառնալիքներ ևս տարածվել են, բայց արդեն տեսանյութի միջոցով:
Արմեն Պետրոսյան. ֆեյսբուք: