Ես չեմ ասել «ցեղասպանություն». թուրք նախարարն ինքնաարդարացման եզրեր է փնտրում
Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար Ալի Հայդար Քոնջան մեկնաբանել է նախօրեին արած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» օրաթերթի կայքը, Քոնջան արդարացել է, թե ինքը «ցեղասպանություն» չի ասել։
«Ես «ցեղասպանություն» բառը չեմ օգտագործել։ Թուրքիան Օսմանյան կայսրության, ինչպես նաև հանրապետության շրջանում տեղի ունեցած բոլոր գործընթացների հետ պետք է առերեսվի։ 1915 թվականին որևէ բան չի՞ եղել։ Հայերն ո՞ւր են գնացել»,-հայտարարել է նախարարը:
«Լինի փոխադարձ, թե միակողմանի՝ դրանք սպանություններ ու կոտորած էին: Եթե դրանք իրագործվել են հայերի կամ օսմանցիների կողմից, ապա միևնույն է դա է իրականությունն է։ Երեկ դա էի փորձում բացատրել։ Թուրքիայի Հանրապետությունը պետք է առերեսվի բոլոր այդ խնդիրներին ու փակի այդ էջը, ինչպես վայել է իրեն»,-ասել է նա։
«Будь они взаимными или односторонними, имели место убийства и резня. Будь то совершено либо армянами, либо османцами – в этом заключается действительность. Вчера я пытался объяснить это. Турецкая республика должна встать лицом ко всем этим проблемам и закрыть эту страницу, как ей и подобает», - сказал он.