Օբաման կատարել է Ալյասկայի ազգային պարը (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարել է Ալյասկայի ազգային պարը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ABC News-ին:
Ալյասկայի 3-օրյա այցի ընթացքում Օբաման այլցելել է նաև Դիլլինգհեմի դպրոցներից մեկը, որտեղ աշակերտները ելույթ են ունեցել՝ կատարելով իրենց ազգային երգն ու պարը:
Որոշ ժամանակ անց, աշակերտներին է միացել նաև ԱՄՆ նախագահ Բարաք օբաման, ասելով, թե փորձ է ձեռք բերում:
«Ես կնոջս ու աղջկաս նույնպես այստեղ կբերեմ, իսկ առայժմ պատրաստվում եմ փորձել ձեր ձուկը, որն իսկապես հրաշալի է»,-ասել է Օբաման:
Նախագահը նաև նշել է. որ երջանիկ է, որ Ալյասկայում է, և հպարտանում է նրանցով:
«Դուք հիանալի ավանդույթներ ունեք. պահպանեք դրանք, եթե անգամ աշխարհից դուրս լինեք»,-ավելացրել է Օբաման: