Ռուսաստանը չի վախենում Չինաստանից. Ռոգոզին
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Չինաստանում տեղի ունեցած ռազմական տեխնիկայի ցուցադրությունից չի վախեցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մեզ չեն վախեցնի: Առաջին հերթին ՌԴ-ն և Չինաստանը դաշնակիցներ են և երկրորդ՝ մենք արտադրում ենք այն, ինչ վստահություն է ներշնչում»,- ժպտալով հայտարել է Ռոգոզինը:
Հիշեցնենք, որ Չինաստանում կայացել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմին նվիրված ռազմական շքերթ, որին ներկա են գտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Շքերթի վերջում երկինք էին թողնվել 2015 աղավնի և 50 հազար փուչիկ, ինչը խորհրդանշում է Չինաստանի՝ խաղաղության ձգտումները: