Կիևը հայտնվել է ծխի մեջ (լուսանկարներ)
Անտառային հրդեհների պատճառով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը հայտնվել է ծխի մեջ: Մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվել չբացել տան պատուհանները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ադմինիստրացիայի տարածած հաղորդագրությանը:
«Կիևում արտակարգ դրություն է այս պահին կապված անտառային հրդեհների հետ, որոնք բռնկվել են Կիևի մի շարք անտառային հատվածներում: Ներկա պահին աշխատանքներ են տարվում կանխել հրդեհների տարածումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կիևի ադմինիստրացիան զգուշացրել է նաև կրել դիմակներ թունավորումից խուսափելու համար: