Շտապ. հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում իրավիճակը ծայրահեղ լարված է.Armtimes.com
Armtimes.com-ը գրում է.
23:54 Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսս»-ի հետ զրույցում հայտարարել է. «Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»:
23:47 Ներքին Ծաղկավանը նույնպես գնդակոծվել է: Ծաղկավանի համայնքապետ Նաիրի Աթաբեկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ գնդակոծությունը սկսվել է ժամը 20:00-ին եւ տեւել ավելի քան մեկ ժամ: «Տուժածներ չկան, դրա արդյունքում անասնագոմ է վնասվել, անասնագոմի մի պատը փլվել է ու տանիքն է վնասվել»,-ասաց Նաիրի Աթաբեկյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ: Աթաբեկյանը հաստատեց, որ գնդակոծության պատճառով Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է: Ներկայումս հարաբերական անդորր է հաստատված, չնայած վիճակը շարունակում է մնալ լարված:
23.30 - Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Դիլիջանում կանգնեցնում է մեքենաները եւ Թիֆլիս ուղեւորվողներին տեղեկացնում, որ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է, եւ անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով:
Մանրամասները՝ այստեղ: