Օրական 20 րոպե քայլելը կերկարացնի կյանքը 7 տարով
Օրական 20 րոպե քայլելը կօգնի սրտի և անոթների առողջությունը պահպանել,ինչպես նաև երկարացնել կյանքը 3-7 տարով՝ հայտնում է Rosbalt.ru-ն: Այս եզրակացությանն են հանգել գերմանացի գիտնականները:
Հետազոտության ընթացքում գիտնականները հետևել են 30-60 տարեկան 69 մարդու,ովքեր նախկինում սպորտով չեն զբաղվել և չեն ծխել: Հետազոտության ժամանակահատվածում նրանք ինտենսիվորեն ֆիզիկական վարժություններ են կատարել:
Ֆիզիկական վարժությունների շնորհիվ հնարավոր է ավելի երիտասարդ երևալ,ինչպես նաև ամուր առողջություն ունենալ և երկարացնել կյանքը 3-7 տարով:
Սկսել վարժություններ կատարել երբեք էլ ուշ չէ:Նույնիսկ 50-60 տարեկանում ինտենսիվորեն ֆիզիկապես ատիվ լինելու դեպքում հնարավոր է սրտի հիվանդությունից մահանալը կանխել 50%-ով:
Գիտնականները հորդորում են ֆիզիկապես ակտիվ լինել,ինչպես նաև հրաժարվել ծխելուց: