«ԻՊ»-ն իր վրա է վերցրել Եմենի ահաբեկչության դեպքը
Ինչպես հայտնել էինք, Եմենի մայրաքաղաք Սանայում պայթյուն էր տեղի ունեցել,որի հետևանքով զոհվել էր 15,վիրավորվել՝ 30 մարդ: Հետագա աշխատանքների ընթացքում պարզվել է՝ զոհվել է 20,վիրավորվել՝40 մարդ:
«ԻՊ»-ն իր վրա է վերցրել այս ահաբեկչական դեպքը և խոստովանել,որ մզկիթում տեղի ունեցած պայթյունները կազմակերպվել են իրենց խմբավորման կողմից:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Երկու պայթյուններից առաջինը տեղի էր ունեցել մզկիթում աղոթքի ժամանակ,իսկ երկրորդը՝ շինությունից դուրս գալիս: