Պայթյունի հետևանքով Եմենում 15 մարդ է զոհվել
Եմենի մայրաքաղաք Սանայում առնվազն 15 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով՝հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
Առաջին պայթյունը կազմակերպել է մահապարտը մզկիթում աղոթքի ժամանակ:Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել,երբ մարդիկ դուրս էին գալիս շինությունից:
Եվս 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ավելի վաղ հայտնել էին,որ Սաուդյան Արաբիայի զինված ուժեր ռազմական գործողությունների են դիմել: