Պորոշենկոն աշխարհին կոչ է անում միավորվել ընդդեմ Ռուսաստանի
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխարհին կոչ է արել միավորվել Ռուսաստանի դեմ պայքարին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի նախագահական մամուլի ծառայությանը:
Պորոշենկոն հայտարարել է, որ որ Ռուսաստանը Ղրիմի հետ կապված ցինիկ կերպով ոտնահարել է միջազգային իրավունքը: Նա Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի համար մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին:
Այս առումով Պորոշենկոն կոչ է արել համաշխարհային առաջնորդներին՝ միավորվել և աջակցել Ուկրաինային: