Պորոշենկոն խոստացել է պատժել ցուցարարներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռադայի առաջ անկարգություններ կազմակերպողները պատասխանատվության կենթարկվեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Մենք արդեն գիտենք, թե ովքեր են անկարգությունների կազմակերպիչները, և թե ովքեր են զինամթերք և ձողեր մատակարարել ցուցարարերին»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անկարգությունների պատճառով հոսպիտալացվել էր 130 մարդ, այդ թվում՝ Ազգային գվարդիայի 2 զինվորական: