Ավիաուղիների ոդիսականը
Վերջին շրջանում հայկական օդային փոխադրումների ոլորտն անընդհատ հայտնվում է լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում: Շուրջ մեկ ամիս առաջ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ Լեհական LOT ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Երևան չվերթերը:
Երեկ արդեն մամուլից հայտնի դարձավ, որ LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա, մասնավորապես կվերսկսվեն Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Ինչպես նաև լուրեր են պտտվում, որ առաջիկայում իրենց գործունեությունը վերսկսվելու են նաև «Չեխական ավիաուղիները», որոնք առավել նվազ գներով ծառայություն մատուցող կազմակերպություններից են:
Հուսանք, որ վերը նշված իրադարձություններն արդյունավետ կլինեն և ոլորտում կապահովվի իրական մրցակցություն:
Արմեն Վարդանյան. ֆեյսբուք: