Ադրբեջանցի քննիչները մեկնել են Մոսկվա՝ Ստերլիգովին հարցաքննելու համար
Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը հղում անելով գերատեսչությունների համատեղ հայատարարություններին:
Վերջին շրջանում ԼՂ-ում բնակվող գործարարի փաստաբանը երեկ հայտնել է, որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո Ստերլիգովը ձերբակալվել է ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։
Իրազեկ աղբյուրները, որոնք կապված են իրավապահ մարմինների հետ, հայտնել են, որ Ստերլիգովը չի ձերբակալվել, այլ նրա հետ զրույցներ են տարվում՝ որոշ հանգամանքներ պարզելու համար։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ Ստերլիգովն ազատ է արձակվել՝ իրավապահ մարմինների հետ զրույցներից հետո։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել Ստերլիգովի նկատմամբ: