Կիևի ոստիկանությանը հայտնել են Ռադայի շենքում ռումբ է տեղադրված լինելու մասին
Կիևի ոստիկանությանը հայտնել են, որ Ռադան ականապատված է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Կիևում, անհայտ անձինք ականապատել են Գերագույն ռադայի շենքը»,- ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին ստուգում են, թե որտեղ կարող է տեղադրված լինել ռումբը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռադայի շենքի մոտ անկարգությունների պատճառով 130 մարդ է հոսպիտալացվել: