Մեր ժողովուրդը կարող է հանգիստ քնել, քանի որ իրավիճակը սահմանին վերահսկվում է. Սեյրան Օհանյան
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսելով սահմանում սիրող իրավիճակի մասին նշեց, որ իրականում ադրբեջանական կողմի կրակոցները երբեմն շատանում են, իսկ երբեմն՝ պակասում։
«Վերջին ժամանակներս կրակում են և՛ ՀՀ հետ սահմանին և՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին։ Եղել է նաև դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման մի քանի փորձ, որոնք բարեհաջող կանխվել են Հայաստանի ԶՈւ-ի կողմից»,- նշել է Սեյրան Օհանյանը։
Նախարարի խոսքով՝ իրավիճակը վերահսկվում է: Մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, քանի որ հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր խնդիրերին տիրապետում է: